ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաինֆորմատիկայի խումբը ստեղծվել է 2000թ.-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանի կողմից և համարվում է համակարգչային ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության առաջատար գիտական օջախներից մեկը Հայաստանում: Խմբում ընդգրկված են 7 աշխատողներ, այդ թվում՝ երկու գիտությունների դոկտոր և 5 գիտությունների թեկնածուներ: 2000թ.-ից առ այսօր խմբի շրջանակներում պատրաստվել են 1 դոկտորական, 5 թեկնածուական, 17 դիպլոմային և մագիստրոսական թեզեր: Խմբի գիտական ղեկավարումը իրականացնում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ. Արամ Արտաշեսի Շահինյանը:

 

Խմբի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Կենսաթաղանթների համակարգչային մոդելավորում և ուսումնասիրություններ Մոլեկուլային Դինամիկայի (ՄԴ) մեթոդով.
  • Բարդ, մոլեկուլային համակարգերի, այդ թվում՝ մակերեսային ակտիվ նյութերի և պոլիմերների լուծույթների համակարգչային մոդելավորում և ՄԴ ուսումնասիրություններ:
  • Մասնագիտացված ծրագրային փաթեթների մշակում

 

Խմբի աշխատանքների ֆինանսավորվումն իրականացվում է ՀՀ  պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև, մի շարք դրամաշնորհային ծրագրերի  (ազգային և միջազգային) միջոցով: 2000թվ.-ից սկսած գիտական խումբը մասնակցել է այդպիսի 8 ծրագրերի, այդ թվում.

 

2007թվ.-ին խմբի աշխատակիցներից երկուսը (Ա.Շահինյան և Ա.Պողոսյան) «Բնական գիտությունների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար» արժանացել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:

Խմբի աշխատողները ակտիվորեն մասնակցում են Միջազգային տարբեր գիտաժողովների և սեմինարների, ուր նրանց կողմից ներկայացվել են ավելի քան 30 զեկուցումներ: Խմբի գիտական գործունեության արդյունքները արտացոլված են միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածներում, ինչպես նաև գրքերում: Մասնավորապես, 2011թվ. լույս է տեսել “Համակարգչային կենսաբանություն և կենսաինֆորմատիկա. Մաս Ա Մոլեկուլային դինամիկա և մոդելավորում” ձեռնարկը (հեղինակներ՝ Ա.Պողոսյան և Ա.Շահինյան), որը կարող է օգտակար լինել համակարգչային ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության բնագավառների գիտաշխատողների համար:

 

Խմբի գործընկերների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:

 

Շնորհակալություն մեր կայք այցելելու համար: